Դամասկոսը հաստատել է իր մասնակցությունն Աստանայում կայանալիք բանակցություններում


Դամասկոսը հաստատել է իր մասնակցությունն Աստանայում կայանալիք բանակցություններում

  • 09-01-2017 13:54:17   | Սիրիա  |  Միջազգային

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է կառավարության պատրաստակամության մասին մասնակցելու Աստանայում կայանալիք բանակցություններին:
 
interfax-ի փոխանցմամբ` ֆրանսիացի լրագրողներին տված հարցազրույցում նախագահը, մասնավորապես,  նշել է. «Իհարկե մենք պատրաստ ենք և մենք հայտարարել ենք, որ մեր պատվիրակությունը պատրաստ է մեկնել  խորհրդաժողովին, երբ որ հստակ ժամկետներ նշվեն: Մենք պատրաստ ենք քննարկել բոլոր հարցերը, սահմանափակումներ չկան»: 
Պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե Ասադը պատրաստ է արդյոք քննարկել հետագայում նախագահի պաշտոնում իր պաշտոնավարման հարցը, նա ասել է, որ դա ենթադրում է «Սահմանադրության քննարկում»: 
Վերջինս ընդգծել է, որ Սահմանադրությունը չի պատկանում ոչ կառավարությանը, ոչ նախագահին, ոչ ընդդիմությանը, այլ պատկանում է սիրիացի ժողովրդին, հետևաբար դրա փոփոխության համար անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել: 
Նախագահ Ասադը տեղեկացրել է, որ դեռևս չգիտի, թե ով է բանակցությունների ընթացքում ներկայացնելու ընդդիմությանը:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play