Հարուցվել է քրեական գործ՝ Մուսալեռում ընտանիքի երեք անդամի մահվան դեպքի առթիվ


Հարուցվել է քրեական գործ՝ Մուսալեռում ընտանիքի երեք անդամի մահվան դեպքի առթիվ

  • 09-01-2017 14:16:14   | Արմավիրի մարզ  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երեք անձի մահվան դեպքի առթիվ։
 
2017թ-ի հունվարի 8-ին «Վաղարշապատ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել16.08.2016թ. ծնված աղջիկ երեխա։ Անմիջապես քննչական-օպերատիվ խումբ է մեկնել երեխայի բնակության վայր՝ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի թիվ 1-ին շենքի 10-րդ բնակարան, որտեղ հայտնաբերվել են  ծնողների` Հրաչ Բաղդասարյանի և Աննա Միսակյանի դիակները։ Երիտասարդ ընտանիքը նշված հասցեում բնակվել է ժամանակավորապես։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որին մասնակցել է նաև բնակարանի սեփականատերը։
 
Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախնական տվյալներով՝ ամուսինները և նրանց մանկահասկ աղջիկը մահացել են շմոլ գազից թունավորվելու պատճառով:
 
Նկատի ունենալով, որ նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
 
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեք անձի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետատոզումն ապահովելու ուղղությամբ։
Նոյյան տապան  -   Իրավունք