Սիրիական զորքերը մարտեր են մղում ահաբեկիչների դեմ Դամասկոսը ջրային աղբյուրներից կտրող հատվածում


Սիրիական զորքերը մարտեր են մղում ահաբեկիչների դեմ Դամասկոսը ջրային աղբյուրներից կտրող հատվածում

  • 09-01-2017 14:25:54   | Սիրիա  |  Հասարակություն

Սիրիական բանակը Դամասկոսում պայքար է մղում «Ջեբհաթ Ֆաթհ ալ-Շամ» ծայրահեղական խմբավորման դեմ, որոնք չեն ընդունում հրադադարի պահպանման ռեժիմը:
 
Այս մասին ֆրանսիացի լրագրողներին է հայտնել Սիրիայի ղեկավար Բաշար ալ-Ասադը:
«Ահաբեկիչները կտրել են Դամասկոսի խմելու ջրի հիմնական աղբյուրը, որի պատճառով ավելի քան 5 մլն մարդ մնացել է առանց ջրամատակարարման»,- նախագահի խոսքերը մեջբերում է Tass-ը:
Ասադի խոսքերով, կառավարական զորքերի առջև հատուկ պարտականություն է դրվել ազատել Դամասկոսն ահաբեկիչներից: Նրա համոզմամբ, ծայրահեղականները ցանկանում են ջուրն օգտագործել տեղի բնակչությանը ոչնչացնելու համար:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն