Անկարան հրաժարվել է վերանայել Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին ունեցած դիրքորոշումը


Անկարան հրաժարվել է վերանայել Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին ունեցած դիրքորոշումը

  • 09-01-2017 17:32:46   | Թուրքիա  |  Միջազգային

Ռուսաստանի հետ երկխոսությունը թույլ կտա ներդրում ունենալ շատ հակամարտությունների կարգավորման հարցում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` հանդես գալով Անկարայում կայացած դեսպանների կոնֆերանսի ընթացքում:
 
Interfax-ի փոխանցմամբ` միաժամանակ նա ընդգծել է, որ Մոսկվայի հետ համագործակցությունը չի ենթադրում Անկարայի դիրքորոշման փոփոխություն Ուկրաինայի և Վրաստանի հարցում: 
«Մենք աջակցում ենք Ուկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականությանը, մենք չենք ընդունում Ուկրաինայի հողերի զավթումը»,- ասել է նա: 
Անդրադառնալով սիրիական կոնֆլիկտին` Մ. Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան, ինչպես տարածաշրջանի ոչ մի այլ երկիր, շահագրգռված է Սիրիայում կայունության հաստատմամբ: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play