Մահացել է Իրանի նախկին նախագահը


Մահացել է Իրանի նախկին նախագահը

  • 09-01-2017 17:57:44   | Իրան  |  Մամլո հաղորդագրություն

82 տարեկան հասակում վախճանվել է Իրանի նախկին նախագահ, հովևոր գործիչ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին. այս մասին հայտնել է BBC-ին:
 
Նախկին նախագահը մահացել է Թեհրանի հիվանդանոցներից մեկում, որտեղ նրան տեղափոխել էին դեկտեմբերի 8-ին՝ սրտի կաթված ստանալուց հետևանքով:
 
Ռաֆսանջանին ծնվել է 1934 թվականին: Մինչ Իսլամական հեղափոխությունը, նա 5 անգամ ազատազրկվել է հակապետական գործունեության համար, ինչից հետո ընդգրկվել է նախարարների անցումային կաբինետում: 1989 թվականի օգոստոսին Ռաֆսանջանին ընտրվել է նախագահի պաշտոնում և այդ պաշտոնը զբաղեցրել երկու ժամկետ` մինչեւ 1997 թվականը:
 
Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ Իրանում 3-օրյա սուգ է հայտարարվել:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play