Բելոռուսիան չեղարկել է վիզային ռեժիմը ԱՄՆ-ի և Եվրամիության քաղաքացիների համար
09-01-2017 18:31:54 | Բելոռուս | Հասարակություն
Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել շուրջ 80 երկրների քաղաքացիների համար առանց մուտքի և ելքի արտոնագրերի ռեժիմ է սահմանել:
Interfax-ի փոխանցմամբ` հրամանագիրը տարածվում է եվրոպական 39 երկրների, այդ թվում ամբողջ Եվրամիության, ինչպես նաև Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Ինդոնեզիայի, Ճապոնիայի և այլ պետությունների վրա:
Տեղեկացվում է, որ վիզային ռեժիմը չեղարկվել է նաև բարենպաստ միգրացիոն պայմաններ ունեցող երկրների, Բելոռուսի ռազմավարական դաշնակիցների և բելոռուսցիների նկատմամբ միակողմանի վիզային ռեժիմ սահմանած երկրների քաղաքացիների նկատմամբ: Նոր կանոնները տարածվում են նաև այնպիսի կատեգորիաների վրա, ինչպիսիք են Լատվիայի և Էստոնիայի քաղաքացիություն չունեցող անձիք: