Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ քաղաքացիները զենք զինամթերք են հանձնում


Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ քաղաքացիները զենք զինամթերք են հանձնում

  • 10-01-2017 13:00:58   | Հայաստան  |  Իրավունք

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 9-ին, ժամը 17.00-ին, 1987 թ. ծնված  Արայիկ Ջ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան, որը հայտնաբերել է նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Գուգարք գյուղի «Թեժ լեռ» կոչվող հանդամասում գտնվող իրենց անասնագոմից:
 
***
 
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 9-ին, ժամը 18.20-ին, 1964 թ. ծնված Հրայր Պ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի՝ 60, 7.62 մմ տրամաչափի՝ 34, «Կարաբին» տիպի 7.62 մմ տրամաչափի՝ 10  և «ԴՇԿ» տիպի գնդացրի 6 փամփուշտ՝ ժապավենով, ու հայտնել, որ դրանք պատկանել են իր հանգուցյալ հորը, որը ձեռք էր բերել 1991-1993թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play