9 հիմնական պաղեստինյան շարժումների ներկայացուցիչներ հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում կայանալիք բանակցություններին


9 հիմնական պաղեստինյան շարժումների ներկայացուցիչներ հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում կայանալիք բանակցություններին

  • 10-01-2017 17:11:02   |   |  Միջազգային

9 հիմնական պաղեստինյան շարժումների ներկայացուցիչներ հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում կայանալիք ոչ պաշտոնական բանակցություններին կապված ազգային միասնության վերականգնման հետ:
 
tass-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆեզ Նոֆալը: 
Նրա պարզաբանմամբ` բանակցություններին մասնակցելու են ՖԱԹՀ, ՀԱՄԱՍ, «Պաղեստինի ազատագրման ազգային ճակատ», «Պաղեստինյան ժողովրդավարական միություն», և «Պաղեստինյան ազգային նախաձեռնություն» շարժումները: 
Միջպաղեստինյան հաշտեցման շուրջ բանակցությունները Մոսկվայում կայանալու են հունվարի 15-ից 17-ը: 
Դեսպանի կարծիքով` վերոնշյալ հանդիպումը Ռուսաստանի կոգնի նոր նախաձեռնությամբ հանդես գալ մերձավորարևելյան կարգավորման հարցում: Նա նաև չի բացառել, որ մոսկովյան հանդիպումից հետո կարող է ստորագրվել վերջնական հայտարարագիր: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային