Բաքուն պետք է մեղադրվի ՀԱՊԿ հարթությունում՝ երկրորդ կողմի ուղղությամբ ռազմական ոտնձգության փորձ իրականացնելու մեղադրանքով. Շահան Գանտահարյան (տեսանյութ)


Բաքուն պետք է մեղադրվի ՀԱՊԿ հարթությունում՝ երկրորդ կողմի ուղղությամբ ռազմական ոտնձգության փորձ իրականացնելու մեղադրանքով. Շահան Գանտահարյան (տեսանյութ)

  • 11-01-2017 15:53:41   | Լիբանան  |  Հարցազրույցներ



Ի՞նչպես եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի համանախագահների վերջին հայտարարությունը. Նոյյան Տապանի թղթակցի  հարցին պատասխանում է Բեյրութի Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը.
 
«Կարծում եմ որոշակի ետդարձ է արել համանախագահների գնահատակը տալու առարկայականությունն այս դեպքում։ Պարզից էլ պարզ է, թէ ո՜վ է նախահարձակը, դիվերսյոն գործողություն իրականացնողը, հրադադարը խախտողը։ Վերջին շրջանում շատ նուրբ տեղաշարժ էր երեւում համանախագահների հայտարարություններում եւ թվում էր, թե շրջվում է պատասխանատվությունների համահավասերացման դասական մոտեցումը. ակնարկներն ու սլաքները ավելի ուղղված էին Բաքվին։ Այստեղ դա արվել է շատ անուղղակի. Հղում անելը Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայտարարությններին նշանակում է անորոշություն՝ հրադադարի խախտման մեխանիզմների հաստատման պատասխանատվությունները ճշտելու առումով։ Բայց կարծում եմ նաեւ, որ ԵԱՀԿ-ի միջնորդական ձեվաչափը լիազորված է  արցախյան համակամարտության բանակացությունները վարելու եւ այդ պարունակում Արցախի եւ Ադրբեջանի շփման գծերի վրա կատարված միջադեպերի գնահատական տալու միայն. սա Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջան պետական սահմանի վերաբերող դեպք է, այլ խոսքով Ադրբեջանի կոմղից Հայաստանի հանրապետությանն ուղղված ռազմական գործողություն։ Գուցե Բաքուն պիտի մեղադրվի ՀԱՊԿ-ի հարթությունում կամ միջազգային այլ կառույցներում՝ երկրորդ կողմի ուղղությամբ ռազմական ոտնձգության փորձ իրականացնելու մեղադրանքով։
Կարծում եմ, որ միջազգային ընտանիքի իրավական գնահատականը պետք չէ ուշանա, այլապես սա կարող է հանգեցնել Բաքվի նկատմամբ անպատժելիությանը, ինչ որ իր հերթին կարող է թույլ տալ Բաքվին կրկնելու նման ապարդյուն փորձերը. Այդ դեպքում լուրջ մտահոգություն կառաջանա, որ հակամարտության աշխարհագրությունը կարող է ընդլայնվել եւ նոր տարածություն տեղափոխվել»։
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ