Օբաման հանդես է եկել հրաժեշտի ելույթով


Օբաման հանդես է եկել հրաժեշտի ելույթով

  • 11-01-2017 11:26:55   | ԱՄՆ  |  Միջազգային

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Չիկագոյում իր նախագահական լիազորությունները վայր դնելու կապակցությամբ հանդես է եկել հրաժեշտի ելույթով: Նա հայտարարել է, որ պաշտոնից հեռանում է լավատեսական տրամադրությամբ, քանի որ երկրի ապագան լավ ձեռքերում է: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը, հղում կատարելով CNN հեռուստաընկերությանը:
 
Իր խոսքում Օբաման ԱՄՆ-ն ներկայացրել է, որպես աշխարհի հզորագույն երկիր:
«Մեր մրցակիցներ Ռուսաստանը և Չինաստանը չեն կարող պայքարել ԱՄՆ-ի աշխարհում ունեցած խոշոր ազդեցության դեմ: Միացյալ Նահանգներն իր հերթին թույլ չի տա, որպեսզի գերտերությունները փորձեն ճնշել իրենց փոքրիկ հարևաններին», - ասել է նա: Օբաման մի քանի անգամ շեշտել է, որ ԱՄՆ-ն գործում է «օրենքի շրջանակներում», նույնիսկ, այն դեպքերում, երբ դրանք չեն կարող դառնալ Ժողովրդավարության առաջխաղացման պատճառներ:
Խոսելով այն սպառնալիքների մասին, որոնք հետապնդել և հետապնդում են ԱՄՆ-ին, նախագահն առանձնացրել է երկու կարևորագույնները. իսլամիստներին և հանցավոր հեղինակություններին: «Մեր երկրի անվտանգությունը դրված է հարցականի տակ: Առաջին հերթին սպառնալիք են իսլամի անունից հանդես եկող ագրեսիվ ահաբեկիչները, երկրորդ հերթին` արտասահմանյան երկրների հանցավոր գոծիչները, որոնք հաստատվելով ԱՄՆ-ում լուրջ վտանգ են սպառնում ազատ շուկայի և բաց հասարակության համար», - նշել է Օբաման:
Վերջինս ժողովրդավարությունը համեմատականի մեջ է մտցրել ականապատ ավտոմեքենայի հետ և կարծիք հայտնել, որ այն ավելի մեծ վտանգի տակ է, քան ավտոմեքենան, որը պետք է պայթեցվի:
ԱՄՆ-ի ղեկավարն ընգծել է, որ իր նախագահության տարիներին ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի հարձակվել երկրի վրա: Օբաման նաև հայտարարել է, որ իշխանությունները դադարեցրել են խոշտանգումները նման մարդկանց նկատմամբ:
«Չնայած այն հանգամանքին, որ Բոստոնը եւ Օրլանդոն մեզ հիշեցնում են, թե որքան վտանգավոր է արմատականացումը, այնուամենայնիվ, մեր իրավապահ մարմինները կարողացել են ավելի արդյունավետ ու զգոն գործել, քան երբեւէ», - մեջբերվում է Օբամայի խոսքից:
ԱՄՆ-ի նախագահն իր հրաժեշտի ելույթում հայտարարել է, որ կառավարման 8 տարիների ընթացքում իրեն հաջողվել է պայքարն ահաբեկչական խմբավորումների դեմ դնել իրավական հարթության վրա: Օբաման հաստատել է, որ նման կերպ ձգտել է ապահովել երկրի խաղաղ բնակչության անվտանգությունը:
 
Նոյյան տապան  -   Միջազգային