Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում բացահայտվել է գողության 17, խարդախության 3 դեպք


Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում բացահայտվել է գողության 17, խարդախության 3 դեպք

  • 11-01-2017 12:03:25   | Հայաստան  |  Իրավունք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 10-ից 11-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը:
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 1 դեպք:
 
Բացահայտվել է գողության 17, խարդախության 3 և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նոյյան տապան  -   Իրավունք