Հայտնի է 2016 թվականի հզորագույն սմարթֆոնների և պլանշետների ցուցակը


Հայտնի է 2016 թվականի հզորագույն սմարթֆոնների և պլանշետների ցուցակը

  • 11-01-2017 16:49:25   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հանրահայտ AnTuTu մարքետինգային ընկերության ներկայացուցիչները կազմել են 2016 թվականի հզորագույն սմարթֆոնների և պլանշետների վարկանիշային աղյուսակը:
 
Korrespondent-ի փոխանցմամբ, երկու դեպքում էլ ցուցակը գլխավորում են Apple ընկերության սարքավորումները: Սմարթֆոնների թվում լավագույնն է ճանաչվել iPhone 7Plus-ը, իսկ պլանշետների` 12.9 անկյունագծով iPod Pro-ն:
Բջջային հեռախոսների ցանկում iPhone 7Plus-ին հաջորդում են iPhone 7-ը և OnePlus 3T-ն: Վերջինս նաև ճանաչվել է նախորդ տարվա Android օպերացիոն համակարգով աշխատող հզորագույն սմարթֆոն:
Թոփ 10-ում հայտնվել են նաև LeEco Le Pro 3, Moto Z, Xiaomi Mi 5S և Xiaomi Mi 5 s Plus հեռախոսները:
Հզորագույն պլանշետների աղյուսակում մասնագետները բացի 12.9 անկյունագծով iPad Pro-ից, ընդգրկել են նաև iPhone 7Plus-ը և 9.7 անկյունագծով iPad Pro-ն:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play