«Նաիրիտի» սնանկ ճանաչելու գործընթացը կանխելու համար նախկին աշխատակիցները դիմել են կուսակցություններին (տեսանյութ)


«Նաիրիտի» սնանկ ճանաչելու գործընթացը կանխելու համար նախկին աշխատակիցները դիմել են կուսակցություններին (տեսանյութ)

  • 12-01-2017 14:52:48   | Հայաստան  |  Հասարակություն



2017 թվականին ՀՀ կառավարության առաջին նիստին զուգահեռ նաիրիտցիները դարձյալ բողոքի ակցիա էին իրականցնում շենքի դիմաց: 
 
«Նաիրիտի» համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանի փոխանցմամբ` տոների ընթացքում իրենք աշխատել են բոլոր կուսակցություններին ուղարկված դիմում-նամակի վրա, որպեսզի նրանք հանրային հնչեղություն տան գործարանի սնանկ ճանաչելու գործընթացին` այդպիսով կանխելով այն:
Նրա խոսքերով` «Նաիրիտը» սնանկ ճանաչելու գործով առաջին դատավարությունը կայանալու է փետրվարի 14-ին: Նաիրիտցիները մտավախություն ունեն, որ գործարանը սնանկ ճանաչելու դեպքում այլևս անհնար կլինի այն վերագործարկել: 
 
Մանրամասները` տեսանյութում
Նոյյան տապան  -   Հասարակություն