Գվատեմալայում հզոր երկրաշարժ է գրանցվել


Գվատեմալայում հզոր երկրաշարժ է գրանցվել

  • 12-01-2017 15:11:23   | Գվատեմալա  |  Հասարակություն

Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող Գվատեմալայում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է գրանցվել:
 
Այս մասին տեղեկացնում է Interfax-ը, հղում կատարելով Ալթայի-Սայանի երկրաֆիզիկական ծառայության մասնաճյուղի տվյալներին:
Երկրաշարժը գրանցվել է այսօր` վաղ առավոտյան Երևանի ժամանակով 8:22-ին հյուսիսային լայնության 13,93, -91.19 աստիճան դեպի արևմուտք երկայնությամբ և Սանտա Լուչիա Կոտսոմալգուապա քաղաքից 48 կմ հարավ-արևմուտք ընկած տարածքում:
Էպիկենտրոնում թափահարությունների լարվածությունը սեյսմոլոգների կողմից գնահատվել է «կործանարար»:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն