12-01-2017 17:16:22 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Բրիտանացի բժիշկները թվարկել են 50ից բարձր տարիքի անձանց առողջ քնի, իրենց կարծիքով, հիմնական պայմանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»ը, հայտնել Է The Telegraph հրատարակությունը:
Գիտնականները խորհուրդ են տալիս մահճակալին մոտենալ կիսագուլպաներով՝ պահպանելու համար ոտքերի տաքությունը, եւ ննջասենյակից դուրս հանել ընտանի կենդանիներին, որպեսզի նրանք չանհանգստացնեն մարդկանց: Փորձագետները խորհուրդ են տալիս քնելուց երեք ժամ առաջ ձեռնպահ մնալ կերակրից, ընպելիքներ գործածելուց, այդ թվում՝ ալկոհոլային, եւ գաջեթների օգտագործումից: Մասնագետներն այն կարծիքին են, որ ննջասենյակի սպիտակ եւ կապույտ լուսավորությունն ավելի լավ Է փոխարինել կարմրավունով, եւ առաջարկում են վերմակի տակ մտնելուց առաջ տաք վաննա ընդունել:
Քնի՝ գիտնականների կողմից հանձնարարվող տեւողությունը կազմում Է յոթութ ժամ: Փորձագետների կարծիքով՝ լավ քնելուն նպաստում Է մարմնի ֆիզիոլոգիապես նորմալ քաշը, ֆիզիկական ակտիվությունը եւ ծխելուց հրաժարվելը: Այն դեպքում, եթե անմիջապես քնել չի հաջողվում, մասնագետները խորհուրդ են տալիս ինչոր ժամանակով վեր կենալ անկողնուց եւ դուրս գալ ննջասենյակից, որպեսզի դրանք չզուգորդվեն անքնության հետ: