Սիրիան Իսրայելին նախազգուշացրել է Դամասկոսին հասցվող ավիահարվածների հետևանքների մասին


Սիրիան Իսրայելին նախազգուշացրել է Դամասկոսին հասցվող ավիահարվածների հետևանքների մասին

  • 13-01-2017 13:11:43   | Սիրիա  |  Միջազգային

Սիրիայի կառավարական զորքերի հրամանատարությունը հաստատել է, որ Իսրայելը Դամասկոսի արևմտյան հատվածում տեղակայված Mezzeh ավիաբազայի ուղղությամբ հարվածներ է իրականցրել:
 
Interfax-ի հաղորդմամբ, սիրիական կողմը նախազգուշացրել է նաև սպասվող «աղաղակող» պատասխանի մասին:
Հրամանատարության տվյալներով, հրթիռային հարվածը հասցվել է Իսրայելի հյուսիսում գտնվող Տիբերիաս լճի մոտակայքից:
Ավելի վաղ, արաբական ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ Իսրայելական կողմից հասցված հրթիռային կրակոցների արդյունքում ոչնչացվել է Դամասկոսի ավիաբազայի ողջ ռազմամթերքը:
 
Նոյյան տապան  -   Միջազգային