«Կոչ ենք անում տուրք չտալ Ադրբեջանի մտացածին պահանջին».ՀՅԴ երիտասարդները Բելառուսի դեսպանին


«Կոչ ենք անում տուրք չտալ Ադրբեջանի մտացածին պահանջին».ՀՅԴ երիտասարդները Բելառուսի դեսպանին

  • 13-01-2017 14:01:15   | Հայաստան  |  Քաղաքական

Պահանջ` ՀՀ-ում  Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Իգոր Նազարուկին
 
2016 թ. դեկտեմբերի 15-ին Մինսկում Ադրբեջանի Հանրապետության պահանջով ձերբակալվել է Իսրայել Պետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալեքսանդր Լապշինը: Նրան մեղսագրվում է առանց Ադրբեջանի թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելը:
 
Ադրբեջանի Հանրապետությունը նրան ներառել է իր սև ցուցակում, և դատախազությունը քրեական գործ է հարուցել` Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության ոտնահարման մեղադրանքով:
Մենք արդարացիորեն պահանջում ենք, որ Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինները տուրք չտան Ադրբեջանի կեղծ և ստահոդ պահանջին և հարգեն ազգերի ինքնորոշման և ԼՂՀ ժողովրդի ազատ կամարտահայտման իրավունքը: 
Ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել 1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունված ԼՂՀ անկախության հռչակագրի` իրավական փաստաթղթի վրա, որը հիմնված է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի` «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի մասին» օրենքի վրա: Իսկ արդեն 1991թ. դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել հանրաքվե, որի ժամանակ ԼՂՀ բնակչության 99%-ը  քվեարկել է անկախության օգտին: 
Կոչ ենք անում Բելառուսի Հանրապետության իշխանություններին` անաչառությամբ և համակողմանիորեն մոտենալ այս հարցին և տուրք չտալ Ադրբեջանի Հանրապետության մտացածին պահանջին:
 
Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական Միություն
«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play