ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցչական պալատի խոսնակը Ռուսաստանին անվանել է գլոբալ վտանգ աշխարհի համար


ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցչական պալատի խոսնակը Ռուսաստանին անվանել է գլոբալ վտանգ աշխարհի համար

  • 13-01-2017 14:08:24   | ԱՄՆ  |  Միջազգային

ԱՄՆ-ի հեռացող նախագահ Բարաք Օբաման պետք է ավելի վաղ խստացներ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, քանի որ վերջինս իրենից գլոբալ վտանգ է ներկայացնում է:
 
tass-ի փոխանցմամբ` նման համոզմունք է հայտնել  ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցչական պալատի խոսնակ Փոլ Ռայանը: 
Նրա կարծիքով` Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացման ռեժիմը չափազանց ուշ է կիրառվել, քանի որ Մոսկվան գլոբալ վտանգ է ներկայացնում ամբողջ աշխարհի համար` միաժամանակ կոչ անելով ակտիվացնել Մոսկվայի հետ առճակատումը: 
Փ. Ռայանի համոզմամբ` Ռուսաստանն իսկապես խառնվել է ԱՄՆ-ում կայացած ընտրություններին` այդպիսով ազդելով դրանց արդյունքների վրա: 
Նա Ռուսաստանին մեղադրել է ԱՄՆ-ի հետաքրքրությունները չկիսելու և աշխարհի այլ երկրներում ժողովրդավարությունն ապակայունացնելու մեջ:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային