Թուրքական մեջլիսը հավանություն է տվել Էրդողանի լիազորություններն ընդլայնող օրենքի առանցքային հոդվածներին


Թուրքական մեջլիսը հավանություն է տվել Էրդողանի լիազորություններն ընդլայնող օրենքի առանցքային հոդվածներին

  • 13-01-2017 14:47:13   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել երեք առանցքային օրինագծերի սահմանադրական փոփոխությունների մասին, որոնք ընդլայնում են նախագահի լիազորությունները:
 
Interfax-ի փոխանցմամբ, մասնավորապես, խոսքը վերաբերում է նրան, թե ինչպես պետության ղեկավարին հնարավորություն տալ հրամաններ արձակել` առանց դրանք խորհրդարանում քննարկելու: Նախագահը նաև կկարողանա ինքնուրույն նշանակել փոխնախագահին, նախարարներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին: Բացի այդ, նախագահը համաձայն հավանության արժանացած հոդվածների` իրավունք կստանա սահմանադրական դատարանի քննարկմանը ներկայացնել օրենքներ, որոնք ընդունվել են խորհրդարանի կողմից: Այդ դատարանի 15 անդամներից 12-ին Թուրքիայի նախագահը կկարողանա անձամբ նշանակել: Թուրքիայի նախագահին կթույլատրվի նաև պաշտոնավարման ընթացքում մնալ իր քաղաքական կուսակցության առաջնորդի դերում: 
Եթե օրինագիծն ընդունվի խորհրդարանում, ապա այն կդրվի համազգային հանրաքվեի: Ներկա պահին պատգամավորները հաստատել են 18 օրինագծերից 8-ը: Օրինագծին դեմ արտահայտվողները գտնում են, որ նման ձևափոխությունները չափազանց մեծ լծակներ են տալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանին: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային