2017 թվականի փետրվարի 12-ին անցկացվելու են Թուրքմենստանի նախագահական ընտրությունները


2017 թվականի փետրվարի 12-ին անցկացվելու են Թուրքմենստանի նախագահական ընտրությունները

  • 13-01-2017 15:15:29   | Թուրքմենստան  |  Մամլո հաղորդագրություն

2017 թվականի փետրվարի 12-ին անցկացվելու են Թուրքմենստանի նախագահական ընտրությունները
 
Այդ առիթով հայտնում ենք, որ 2017 թվականի փետրվարի 12-ին ժ. 07:00-19.00 Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի Դեսպանատանը կից բացվելու թիվ 1 ընտրատեղամասը:
 
Հրավիրում ենք Թուրքմենստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր այդ ժամանակահատվածում գտնվելու են Հայաստանի Հանրապետությունում` մասնակցելու Թուրքմենստանի նախագահի ընտրություններին: 
Տեղեկացնում ենք, որ նախագահի թեկնածուների կենսագրական տվյալներին, նրանց աշխատանքային գործունեությանը, ինչպես նաև ծրագրերին կարելի է ծանոթանալ ինչպես թուրքմենական պաշտոնական կայքերից, այնպես էլ Թուրքմենստանի Դեսպանատանը կից թիվ 1 ընտրատեղամասում:
 
Տեղեկացնում ենք նաև, որ Դեսպանատանը կից թիվ 1 ընտրատեղամասը, համաձայն Թուրքմենստանի Ընտրական օրենսգրքի, բաց կլինի ընտրություններից 10 օր առաջ այն քաղաքացիների համար, ովքեր ընտրությունների օրը հնարավորություն չեն ունենա կատարել իրենց քաղաքացիական պարտքը :
 
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել`
22-10-29 և 22-10-39
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play