Քաղաքացիներին հորդորում ենք օգտվել նաև պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներից. ԱՆ


Քաղաքացիներին հորդորում ենք օգտվել նաև պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներից. ԱՆ

  • 13-01-2017 15:51:39   | Հայաստան  |  Իրավունք

Պետական մի շարք ծառայությունների մատուցման ընթացքում առաջացող հերթերից խուսափելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին օգտվել նաև պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներից:
 
Դրանք արդեն գործում են Երևանում՝ «Հայփոստ»-ի (հասցե՝ Նալբանդյան 21), «Արդշինբանկ»-ի (հասցե՝ Տիգրան Մեծի 24), «Աﬔրիաբանկ»-ի (հասցե՝ Դեղատան 6) և «Կոնվերս բանկ»-ի ( հասցե՝ Քաջազնունու 4/6) նշված հասցեներում, ինչպես նաև Գառնի համայնքի, Գյումրի (հասցե՝ Ռիժկովի 5) և Էջմիածին քաղաքների Մ.Մաշտոցի-2  Հայփոստի գրասենյակներում:
 Միասնական գրասենյակներում մատուցվում են հետևյալ ծառայությունները.
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններ՝
Հասարակական կազմակերպությունների պետական գրանցում, պետական գրանցման մերժում
Հիմնադրամների պետական գրանցում, փոփոխությունների պետական գրանցում կամ պետական գրանցման մերժում
Անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում և պետական հաշվառման մերժում
Փաստաթղթերի պատճենահանում և պատճենների տրամադրում
Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցում
Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
ՀՀ կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմնի  սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններ՝
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում
Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, այդ թվում՝ միասնական տեղեկանքի ձևով
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից մատուցվող ծառայություններ՝
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների կրկնօրինակների տրամադրում
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի տրամադրում
Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում
Փաստաթղթերի ապոստիլ (միջազգային վավերացում)
ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից մատուցվող ծառայություններ՝
Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրում
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններ՝
Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի տրամադրում
Կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման կամ մաշված հաշվառման վկայագրի փոխանակում
Մաշված, անըթեռնելի դարձած հաշվառման համարանիշների փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշների տրամադրում
Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի տրամադրում
Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ գործարկվելու են նաև ՀՀ բոլոր մարզերի գյուղական համայնքներում:
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play