Առաջին անգամ ճապոնացի գիտնականները մարդու ցողունային բջիջներից լիարժեք գործող աղիք են աճեցրել
13-01-2017 16:22:40 | Ճապոնիա | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Առաջին անգամ ճապոնացի գիտնականներից բաղկացած խմբին հաջողվել է մարդու ցողունային բջիջներից աճեցնել ամբողջությամբ լիարժեք գործող աղիք:
tass-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է ճապոնական Երեխայի առողջության և զարգացման ազգային կենտրոնը:
Նշվում է, որ կենտրոնի հետազոտող խումբը տնօրեն Հիդենոր Ակուցույի գլխավորությամբ օգտագործել է հատուկ սպիտակուցների երեք տեսակներ, իսկ մոտ մեկ սանտիմետր երկարությամբ աղիքը ձևավորվել է մոտավորապես մեկ կամ երկու ամսում:
Գիտնականների կարծիքով` այս գիտական առաջընթացը հեռանկարում կարող է օգնել պայքարել այնպիսի դժվար բուժվող հիվանդությունների դեմ, ինչպիսին է Կրոնի հիվանդությունը:
Ինչպես իրական, այնպես էլ ցողունային բջիջներից աճեցված աղիքը կարող է կլանել մարսված սնունդը, ինչպես նաև ներծծել սպիտակուցներ և ջուր: