Կիպրոսի նախագահը հայտարարել է կղզուց թուրքական զորքերի դուրս բերման անհրաժեշտության մասին


Կիպրոսի նախագահը հայտարարել է կղզուց թուրքական զորքերի դուրս բերման անհրաժեշտության մասին

  • 13-01-2017 17:18:22   | Հունաստան  |  Միջազգային

Թուրքական զորքերը պետք է լքեն Կիպրոսը: tass-ի փոխանցմամբ` այդ մասին Ժնևում հայտարարել է Կիպրոսի հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը: 
 
Նա խոսելով հյուսիսայի Կիպրոսի տարածքում 30 հազար մարդուս բաղկացած կայազորի մասին` նշել է, որ իրենց դիրքորոշումը նույն է մնում, հետևաբար իրենք պահանջում են դուրս բերել թուրքական զորքերը կղզու տարածքից:  
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը քննադատությամբ էր հանդես եկել ուղղված Հունաստանի քաղաքականությանը կապված Կիպրոսի հետ` հայտարարելով, որ կղզուց թուրքական զորքերի դուրս բերման մասին խոսք չի գնում: Նա ընդգծել է, որ թուրքական զորքերը նույն քանակով կմնան Հյուսիսային Կիպրոսում, որքանով որ հունական զորքերը` Հարավային Կիպրոսում: 
Նշվում է, որ հունվարի 12-ին Ժնևում ավարտվել է մինսկյան բանակցությունների հերթական փուլը, որն ուղղված էր կիպրոսյան հակամարտության կարգավորման ուղղությունների որոնմանը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային