Իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն է գործադրվել.ՀՔԾ


Իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն է գործադրվել.ՀՔԾ

  • 13-01-2017 18:06:08   | Հայաստան  |  Իրավունք

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով` ՀՀ ոստիկանության պաշտոնյաների առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը  2017թ.-ի հունվարի 11-ին ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
 
Քրեական գործի նախաքննության նյութերով պարզվել է, որ դեպքի վերաբերյալ 2016թ.-ի դեկտեմբերի 19-ին հաղորդումներ են տվել ոստիկանության Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի ՊՊԾ դասակի ոստիկաններ Գևորգ Բ.-ն և Կամո Ց.-ն: Մասնավորապես, նրանց հաղորդումների համաձայն, նույն օրը` գիշերը, Ծաղկաձոր քաղաքի վարչական տարածքում ծառայություն իրականացնելիս, հիշյալ ոստիկաններին է մոտեցել ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը և ուղևորը, ալկոհոլի ազդեցության տակ, վեճի են բռնվել և ծեծի ենթարկել պաշտոնյաներին: Միջադեպի հետևանքով ոստիկաններից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել:
 
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ոստիկանների նկատմամբ բռնություն են գործադրել Հրազդան քաղաքի բնակիչներ  Անդրանիկ Հ.-ն և Արամ Ե.-ն: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
 
Իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված` իշխանության ներկայացուցիչների առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
 
ՀՀ հատուկ քննչական ծառայության 
 
լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play