Գիտնականները գտել են ատամներն առանց պլոմբի բուժելու միջոցը


Գիտնականները գտել են ատամներն առանց պլոմբի բուժելու միջոցը

  • 13-01-2017 19:03:35   | Մեծ Բրիտանիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Բրիտանացի գիտնականների պնդմամբ` կարելի է ստիպել ատամներին ինքնուրույն կերպով վերականգնել վնասվածքները` այդպիսով վերջ դնելով պլոմբի օգտագործմանը:
korrespondent.net-ի փոխանցմամբ` Լոնդոնում թագավորական քոլեջի խումբը պարզել է, որ քիմիական Tideglusib նյութը կարող է ստիպել ատամի կակղանում գտնվող բջիջներին բուժել մկների ատամներում առկա փոքր անցքերը:    
Science Reports-ում հրապարակված հետազոտությունում ասվում է, որ այդ մեթոդը հանգեցնում է ատամի լիարժեք և արդյունավետ, բնական վերականգնմանը: 
Նշվում է, որ ատամները վերականգնվելու շատ սահմանափակ հնարավորություն ունեն: Tideglusib նյութը մեծացնում է ատամի կակղանում ցողունային բջիջների ակտիվությունը, ինչը թույլ է տալիս վերականգնել մկների ատամներում առկա 0,13 մմ տրամաչափով անցքերը: 
Ներկա պահին գիտնականները ուսումնասիրում են հնարավորությունները, թե արդյոք այդ կերպ հնարավոր կլինի վերականգնել ատամների խոշոր վնասվածքները: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play