«Մենք ենք ստեղծելու նոր ՀԱՊԿ-ը, որի սահմանները, կարող է, շատ ավելի լայն լինեն».Աշոտ Մանուչարյան (Տեսանյութ)


«Մենք ենք ստեղծելու նոր ՀԱՊԿ-ը, որի սահմանները, կարող է, շատ ավելի լայն լինեն».Աշոտ Մանուչարյան (Տեսանյութ)

  • 14-01-2017 01:35:19   | Հայաստան  |  Հարցազրույցներ


Բոլորը մոռացել են, որ առաջին արյունալի իրադարձությունները Սիրիայի տարածքում եղել են հայկական բնակավայրում՝ Քեսաբում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ ավելացնելով, որ նույն ՀԱՊԿ-ը գոյություն ուներ, երբ Սիրիայում ծավալվում էին այդ ահավոր գործողությունները:
 
«Մենք ենք ստեղծելու այն ՀԱՊԿ-ը, որը պետք է լինի, և այդ ՀԱՊԿ-ի սահմանները, կարող է, շատ ավելի լայն լինեն: Աշխարհում երևում են բացարձակապես նոր դաշինքների ուրվագծերը, այդ թվում նաև՝ ռազմական, բայց խաղաղություն հաստատող: Եթե մինչև այսօր ռազմական դաշինքները շատ դեպքերում պատերազմ հրահրող էին լինում, հիմա խաղաղություն հաստատող են լինելու: Եվ դրա համար մենք պետք է պատրաստ լինենք այդ գործունեությանը և լինենք այդ գործունեության մեջ», - ասաց Աշոտ Մանուչարյանը:
 
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյությում:
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ