ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է Նիլս Մուժնիեկսին և Թորբյորն Յագլանդին


ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է Նիլս Մուժնիեկսին և Թորբյորն Յագլանդին

  • 16-01-2017 13:55:22   | Ֆրանսիա  |  Իրավունք

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում է՝ մասնակցելու հունվարի 16-ին կայանալիք «2015-2018 թթ. ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիր. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով հանդիպմանը: 
 
  Այցի շրջանակում նախարարն այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2015-2018 թթ. ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիրը, ինչպես նաև անդրադարձել մարդու իրավունքների պաշտպանությանը, Ընտրական օրենսգրքին ու ՄԻԵԴ վճիռների կատարմանը վերաբերող մի շարք հարցերի: 
 
 
 
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play