«Հայաստանում շարունակում է բաց մնալ գիտության նկատմամբ գալիք սերունդների մեջ հետաքրքրվածություն առաջացնելու դաշտը». Մարինա Գրիգորյան (Տեսագրություն)


«Հայաստանում շարունակում է բաց մնալ գիտության նկատմամբ գալիք սերունդների մեջ հետաքրքրվածություն առաջացնելու դաշտը». Մարինա Գրիգորյան (Տեսագրություն)

  • 17-01-2017 12:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Հունվարի 17-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս՝  երեխաների կողմից արված հայտնագործությունների օրվա կապակցությամբ (հունվարի 17-ը)։ 
 
Բանախոսն է
 
Մարինա Գրիգորյանը - «Փոքրիկ Էյնշտեյն»-ի հիմնադիր տնօրեն 
 
Թեման՝  «Ի՞նչ է արվում կամ ինչ չի՞ արվում Հայաստանում երեխաների գիտական միտքը եւ սերը դեպի գիտություն զարգացնելու ուղղությամբ. Ինչպիսի՞ն են «Փոքրիկ Էյնշտեյն»-ի դիտարկումները, առաջարկները և ձեռքբերումները»:  
 
Թեմայի մասին. 
 
2016 թվականին Երևանում բացվեց տարածաշրջանում բացառիկ «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության ինտերակտիվ մանկական թանգարանը՝ էլեկտրականության, մագնիսականության, օպտիկայի, ֆիզիկայի, մեխանիկայի և բնագիտական այլ ոլորտներին առնչվող մոտ 25 ցուցանմուշներով, որոնց երեխաները  տարատեսակ ֆիզիկական երևույթներին ծանոթանալիս կարող են ձեռք տալ։ Հիմնվել են նաև գիտական կենտրոններ, որտեղ երեխաները խաղերի և գիտափորձերի միջոցով կարողանում են ծանոթանալ տարատեսակ գիտական փաստերին:
 
Ասուլիսին ներկա լրատվամիջոցները
1.Կենտրոն TV
2. USA Armenia TV
3. NT.am
4.Հանրային Ռադիո « Ռադիո Լուր»
5.Newsarmenia.am
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play