Անցած գիշեր հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 680 կրակոց.ԼՂՀ ՊՆ


Անցած գիշեր հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 680 կրակոց.ԼՂՀ ՊՆ

  • 17-01-2017 12:14:34   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Հունվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 680 կրակոց:
 
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Քաղաքական