Գիտնականները գտել են ձմռան ընթացքում դեպրեսիոն խնդիրներից խուսափելու բանաձևը


Գիտնականները գտել են ձմռան ընթացքում դեպրեսիոն խնդիրներից խուսափելու բանաձևը

  • 17-01-2017 14:05:36   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Մարդկանց մեծամասնությունը ձմռանը տառապում է հոգեբանական խանգարումներով: ԱՄՆ-ի գիտնականները հետազոտությունների արդյունքում պարզել են, որ նմանատիպ խնդիրների դեմ ցուրտ եղանակին կարելի է պայքարել մարմնամարզությամբ կամ մաքուր օդին զբոսնելով, գրում է Hi-Tech News-ը:
 
Համաձայն վիճակագրական տվյալների, օրական ավելի քան 10 մլն ամերիկացի ձմռան ամիսներին տառապում է հոգեբանական խանգարումներով: Շատ դեպքերում դեպրեսիան արտահյտվում է բավականին բարդ ձևով:
Խուսափելու համար հոգեբանական տարաբնույթ խանգարումներից` գիտնականները խորհուրդ են տալիս շատ զբոսնել, ինչը թույլ է տալիս հաղթահարել դեպրեսիվ անհանգստությունները: Սակայն մաքուր օդին զբոսնելը և մարմնամարզությոնը նվազեցնում են դեպրեսիոն ախտանիշները միայն այն պարագայում, երբ մարդը դրանցից հաճույք է ստանում:
Բացի այդ, խանգարող հանգամանք է հանդիսանում նաև ցուրտ եղանակին արևային լույսերի պակասը, որը թույլ չի տալիս մարդու օրգանիզմին ջերմանալ այնքան, որքան անհրաժեշտ, ինչն էլ օրգանզիմին անհանգստություն է պատճառում:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ