Չինաստանը Տիբեթում 6 հազար մետր բարձրության վրա նորագույն գրավիտացիոն աստղադիտակներ կտեղադրի
17-01-2017 16:52:26 | Չինաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Չինաստանի իշխանությունները ծրագրում են աշխարհում ամենաբարձր Տիբեթյան բարձրավանդակում տեղադրել նորագույն գրավիտացիոն աստղադիտակներ ծովի մակարդակից աննախադեպ` 6 հազար մետր բարձրության վրա:
tass-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը` հղում կատարելով Չինաստանի գիտությունների ակադեմիային:
Ներկա պահին ընթանում են առաջին սարքի տեղադրման աշխատանքները, որը կրում է «Նգարի 1» կոդային անվանումը: Այն տեղակայվելու է Շիցյուանհե քաղաքից 30 կիլոմետր հարավ:
Աստղադիտակի տեղադրման աշխատանքներին մասնակցող պրոֆեսոր Յո Յունցին նշել է, որ երկրի ղեկավարությունն իրենց առջև խնդիր է դրել հագեցնել աշխարհում ամենաբարձր լեռնային աստղադիտարանները տիեզերքի արդյունավետ հետազոտության համար:
Նշվում է, որ Չինաստանի կառավարությունը երկու աստղադիտակնների կառուցման համար հատկացրել է 130 մլն յուհան:
Գիտնականի պարզաբանմամբ` առաջին աստղադիտակը գտնվելու է ծովի մակարդակից 5,2 հազար մետ բարձրության վրա, իսկ երկրորդը` նախատեսվում է տեղադրել առաջինց 800 մետր ավելի բարձր, սակայն նա չի հստակեցրել, թե Տիբեթի ամենաբարձ լեռան վրա քանի նման աստղադիտակ կտեղադրվի: Միայն հայտնի է, որ առաջին աստղադիտակն աշխատելու է 2021 թվականին: