Ս.Կարայանն ընդունել է ՎԶԵԲ Նիդերլանդների, Մոնղոլիայի, Չինաստանի, Մակեդոնիայի և ՀՀ գծով տնօրենների խորհրդի անդամ Ֆրանս Վիքերսին


Ս.Կարայանն ընդունել է ՎԶԵԲ Նիդերլանդների, Մոնղոլիայի, Չինաստանի, Մակեդոնիայի և ՀՀ գծով տնօրենների խորհրդի անդամ Ֆրանս Վիքերսին

  • 17-01-2017 19:41:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 17-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Նիդերլանդների, Մոնղոլիայի, Չինաստանի, Մակեդոնիայի և Հայաստանի Հանրապետության գծով տնօրենների խորհրդի անդամ Ֆրանս Վիքերսին: 
Հանդիպման սկզբում Նախարարը բարձր է գնահատել ՎԶԵԲ հետ համագործակցությունը` որպես մասնավոր հատվածի զարգացման գործում Հայաստանի համար առանցքային գործընկեր: 
 
Ս.Կարայանը ներկայացրել է ՀՀ կառավարություն ներկայիս առաջնահերթությունները, այդ թվում` գործարար միջավայրի բարելավում, ներդրումների խրախուսում ու պաշտպանություն, մասնավոր հատվածի զարգացում: Ներդրումային միջավայրի բարելավման համատեքստում քննարկվել է բիզնես հաշտարարի գրասենյակի հիմնման հարցը, որպես գործարար միջավայրի զարգացման և ներդրողների պաշտպանություն համար առանցքային դեր ունեցող կառույց: ՀՀ կառավարության կողմից ակտիվ քաղաքականություն է իրականացվում ներդրումների ներգրավման ուղղությամբ. ստեղծվել է ներդրումային ծրագրերի հարթակ ներդրումային ծրագրերի համաքագրման և առկա ներուժի արդյունավետ օգտագործման նպատակով, ինչպես նաև աշխատանքներ են իրականացվում ներդրումային հիմնադրամի հիմնման ուղղությամբ-, նշել է նախարարը` ավելացնելով, - Արդեն իսկ  գործունեությունն է ծավալում Հայաստանի Իրավազորության ծրագրի խորհուրդը, որը  նախարարության հետ միասին փորձելու է բացահայտել թե ինչ փոփոխություններ և ինչ իրավազորություն պետք է Հայաստանում սահմանել, որ այն լինի առավել գրավիչ:  
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր գործընկերության կարևորությանը:   
Ֆրանս Վիքերսը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և պատրաստակամություն հայտնել շարունակել և ավելի խորացնել ՎԶԵԲ-Հայաստան արդյունավետ համագործակցությունը: 
Վիքերսը ողջունելի է համարել ՀՀ կառավարության՝ բիզնես միջավայրի ու մասնավոր հատվածի բարելավմանը, ներդրումների խթանմանն ուղղված քայլերը և առաջարկել շարունակել երկխոսությունը` այս համատեքստում ՎԶԵԲ հետ համագործակցության ուղղությունները ընդլայնելու նպատակով: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play