Անցած գիշեր ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ենթափողային նռնականետ


Անցած գիշեր ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ենթափողային նռնականետ

  • 18-01-2017 12:19:58   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 45 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 490 կրակոց: Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ենթափողային նռնականետ (1 արկ):
 
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
 
-- 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play