Տրանսպորտի բնագավառում 2016թ. ՀՀ կառավարություն է ներկայացվել մի շարք օրենքներում փոփոխություն կատարելու մասին 14 օրինագիծ


Տրանսպորտի բնագավառում 2016թ. ՀՀ կառավարություն է ներկայացվել մի շարք օրենքներում փոփոխություն կատարելու մասին 14 օրինագիծ

  • 18-01-2017 17:03:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից 2016թ. ընթացքում տրանսպորտի բնագավառի բարեփոխման ուղղությամբ իրականացվել են զգալի աշխատանքներ։ Մասնավորապես, մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել  ՀՀ մի շարք իրավական ակտերում փոփոխություն կատարելու մասին 14  օրինագիծ, որոնց թվում՝   «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: 
 
Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող տրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և բալոնների վկայագրման գործընթացը կարգավորելու նպատակով մշակվել, ինչպես նաև ՀՀ կառավարության քննարկմանն են  ներկայացվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
2016թ.  նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի N 762 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի N 819-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը, որով նախատեսվում է հանել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցութային կարգով նախատեսված մեկ տրանսպորտային միջոցով սպասարկվող ներմարզային երթուղիների սպասարկման համար պահուստային ավտոբուսների պահանջը:
Հարկ է նշել, որ 2016թ. ընթացքում մշակվել է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման նոր կարգը: Գնահատվել են նաև ներմարզային և ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիները և դրանց ամբողջական հասանելիության ապահովման մոտեցումները: Հաստատվել է ԵՄ-ՀՀ ընդհանուր ավիացիոն գոտուն Հայաստանի Հանրապետության միանալու բանակցությունների նախամանդատը: Իսկ դեկտեմբերի 1-ին արդեն  հաստատվել է բանակցությունների մեկնարկը: Շարունակվում է «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» AETR Եվրոպական համաձայնագրի պահանջներին համապատասխան ՀՀ-ում ներդրված հսկիչ սարքի (թվային տախոգրաֆի) համակարգի էլեկտրոնային կառավարումը: 
2016 թ. ընթացքում ՀՀ փոխադրողներին տրամադրվել է 28 թվային տախոգրաֆի քարտ, որոնց համար պետական բյուջե մուտք է եղել 1,4 մլն դրամ: ՀՀ բեռնափոխադրող ընկերություններին տրամադրվել է 119 միջազգային  (ՏՆԵԿ) թույլտվություն, որի արդյունքում պետական բյուջե մուտք է եղել 2.3 մլն դրամ:
Միջպետական 9 երթուղիների սպասարկման համար հայտարարվել է մրցույթ, իսկ երթուղիների սպասարկման համար օտարերկրյա փոխադրողներին տրվել են 49 թույլտվություններ: 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play