Արցախում զինվոր է զոհվել.ԼՂՀ ՊՆ


Արցախում զինվոր է զոհվել.ԼՂՀ ՊՆ

  • 18-01-2017 17:06:19   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 1997թ. ծնված Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը:
 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
 
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն