Microsoft-ը 2020 թվականին պաշտոնապես կդադարեցնի Windows 7-ի սպասարկումը


Microsoft-ը 2020 թվականին պաշտոնապես կդադարեցնի Windows 7-ի սպասարկումը

  • 18-01-2017 17:30:32   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Microsft ընկերությունը հայտարարել է Windows 7 օպերացիոն համակարգի սպասարկման դադարեցման ժամկետները: Ըստ Korrespondent-ի` սպասվում է, որ սպասարկումը կդադարեցվի 2020 թվականից:
 
Հայնտի է, որ 2015 թվականի հունվար ամսից, երբ Microsoft ընկերությունը թողարկեց Windows 10 օպերացիոն համակարգը, Windows 7-ի հիմնական սպասարկումը սահմանափակվեց: Արդեն 2016-ին ընկերությունն արգելեց վերոնշյալ օպերացիոն համարգով աշխատով համակարգիչների վաճառքը:
Նշվում է, որ այս կերպ ընկերությունն օգտատերերի ուշադրությունը ցանկանում է սևեռել Windows 10-ի վրա, որի թողարկումից հետո միայն բացասական կարծիքներ էին հայտնվում համացանցում: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ