Մարզպետ Վահե Հակոբյանը ներկայացրել է Կապանի Բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատարին
18-01-2017 17:15:37 | Սյունիքի մարզ | Մամլո հաղորդագրություն
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր <<Կապանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռոմիկ Սարգսյանին, ով մինչ այդ հանդիսանում էր <<Կապանի պետական բժշկական քոլեջ>> ՊՈԱԿ-ի տնօրենը: Իր ելույթում Վահե Հակոբյանը վստահություն հայտնեց, որ Ռ.Սարգսյանի մասնագիտական փորձն ու գիտելիքները կծառայեն բժշկական կենտրոնի զարգացման գործին:
Բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Ռոմիկ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզպետ Հակոբյանին վստահության համար՝ նշելով, որ ծանոթ է բուժանձնակազմին: Նա ասաց, որ ջանք չեն խնայի կարճ ժամանակում բուժհաստատությունում առկա խնդիրները համատեղ ուժերով լուծելու համար:
Ելույթ ունեցավ նաև Կապանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանը:
Նա հրաժեշտ տվեց անձնակազմին՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին