Նոր նշանակումներ և կոչումների շնորհում ԱԻՆ-ում


Նոր նշանակումներ և կոչումների շնորհում ԱԻՆ-ում

  • 18-01-2017 18:57:00   | Հայաստան  |  Հասարակություն

Հունվարի 18-ին ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, Բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման և Փրկարար ուժերի վարչություններում, Երևան քաղաքի փրկարարական, ինչպես նաև՝ Արարատի, Տավուշի և Լոռու մարզային փրկարարական վարչություններում:
 
ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի այլ հրամաններով` Փրկարար ծառայության կազմակերպման վարչության ծառայության կազմակերպման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Հայկ Մնացականյանին և Արարատի ՄՓՎ Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Աշոտ Միրզոյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի, իսկ Փրկարար ուժերի վարչության հատուկ բաժնի հրահանգիչ Անի Ամիրյանին և Լոռու ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ հերթափոխի հերթապահ հրահանգիչ Արտակ Պողոսյանին՝  փ/ծ լեյտենանտի կոչում: 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play