Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը` տարվա 4 եղանակին


Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը` տարվա 4 եղանակին

  • 18-01-2017 20:06:40   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանի բազմաթիվ  բժիշկներ, բուժքույրեր և հանրային առողջության ոլորտի մասնագետներ արդեն հայտ են ներկայացրել մասնակցելու մայիսի 31-ից հունիսի 2-ը Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում կայանալիք Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարին։
 
Համագումարի ծրագրին կարելի է ծանոթանալ www.12amwc.com  կայքում։ Այստեղ կարելի է տեղեկատվություն գտնել նաև համագումարի կազմակերպչական բազաթիվ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև առցանց գրանցվել և ներկայացնել զեկույցների սեղմագրերը: 
 
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, համագումարի նախագահ Դանիել Ստամբուլյանը և Արգենտինայի հայ համայնքը մեծապես կարևորում են Հայաստանի և ԼՂՀ բժիշկների ու բուժքույրերի մասնակցությունը։ Նշենք, որ վերջիններիս համար սահմանվել են գրանցման զեղչված գումարներ. մինչև 2017թ. հունվարի 31-ը գրանցվելու դեպքում  բժիշկների համար այն կկազմի  270 ԱՄՆ դոլար,  բուժքույրերի և ուսանողների համար՝  100 ԱՄՆ դոլար։   
 
Ընդ որում, ուսումնասիրելով Արգենտինա թռիչք ապահովող ավիաընկերությունների առաջարկները, նրանք պարզել են, որ Երևանից Բուենոս Այրես և վերադարձն  իրականացնող ամենամատչելի սակագները առաջարկում են «Էյր Ֆրանս»,  «Քաթար» և «Ֆլայ Դուբայ» ավիաընկերությունները։
 
Տեղեկացնենք, որ Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարն անցկացվելու է Հիլթըն հյուրանոցում, որտեղ միայն համագումարի անցկացման օրերին, այսինքն մայիսի 31-ից հունիսի 3-ն առաջարկվում է 195 ԱՄՆ դոլար սակագին՝ մեկ գիշերվա համար՝ http://www.hilton.com/en/hi/groups/personalized/B/BUEHIHH-GARMA-20170531/index.jhtml?WT.mc_id=POG։
 
Բուենոս Այրեսում տուրիստական գործակալություններ ունեցող հայ համայնքի ներկայացուցիչները 8 օրվա կեցության համար (նախաճաշով) առաջարկում են բավական մատչելի (480 ԱՄՆ դոլար) փաթեթ` հանդիպման վայրից 10 րոպե հեռավորության վրա գտնվող 3+ աստղանի հյուրանոցում ՝ ապահովելով նաև անգլախոս էքսկուրսավար, հետաքրքիր  տուրեր։
 
Հետաքրքիր մի դիտարկում. Բուենոս Այրեսում Հայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարի հայաստանցի մասնակիցները մի քանի օրվա ընթացքում կվայելեն տարվա բոլոր 4 եղանակները։ Հայաստանից կմեկնեն գարնան վերջին օրերին, Արգենտինայում կհայտնվեն աշնանը, ապա կապրեն արգենտինյան ձմեռային պայմաններում, իսկ երբ վերադառնան Երևան, արդեն ամառ կլինի։
Նոյյան տապան  -   Հասարակություն