Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հեռանկարները


Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հեռանկարները

  • 19-01-2017 11:26:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հունվարի 18-ին ընդունել է   Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի անդամ, հոլանդական խմբի ղեկավար  Ֆրանս Վիկերսին: 
 
Վաչե Տերտերյանը նախարար Դավիթ Լոքյանի  անունից ողջունել է  Ֆրանս Վիկերսին և բարձր գնահատել ՎԶԵԲ-ի հետ առկա համագործակցությունը: Փոխնախարարը հատկապես կարևորել է գործակցության փաթեթում առկա երկու ծրագրերը` «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ  կենցաղային  թափոնների կառավարման  ծրագիր»-ը և «Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագիր»-ը: Վաչե Տերտերյանի խոսքով, ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը նաև ՀՀ կառավարության տարածքային զարգացման գերակայության համատեքստում են:  «Դրանք նաև հեռանկարային են մասնավոր հատվածին այս ծրագրերում ներգրավելու առումով: Բացի այդ, ՎԶԵԲ-ի ներկայացվածությունը կարևոր է  նաև այլ ենթակառուցվածքային զարգացման ծրագրերում, որոնք միտված կլինեն գործարարության զարգացմանը և տնտեսական միջավայրի աշխուժացմանը: Այս ծրագրերը կարևոր են նաև պետություն-համայնք-մասնավոր հատված գործակցության համատեքստում, քանի  որ առաջին անգամ այն համայնքները, որտեղ իրականացվելու են ծրագրերը, ներգրավվելու են որպես վարկային գործընթացի մասնակիցներ»,-նշել է փոխնախարարը:
 
Ֆրանս Վիկերսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ ՎԶԵԲ տնօրենների խորհրդի անդամ է 2016թ. մայիսից և այցի նպատակն է տեղում ծանոթանալ համագործակցության ընթացիկ վիճակին և գործակցության նոր հնարավորություններին: 
 
Հադիպման ավարտին Վաչե Տերտերյանը  շնորհակալություն է  հայտնել  համագործակցության համար, վստահեցրել, որ Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համատեղ ծրագրերն  առաջիկայում ավելի  ընդլայնվելու են և ամրապնդվելու:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play