ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են


ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

  • 19-01-2017 12:02:34   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
 
Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-երին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
 
Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի մինչև 17-րդ կմ-ին, Գորիս-Կապան ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում, Տավուշի մարզի ողջ տարածքում առկա է մառախուղ:
 
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար փակ է:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play