Անցած գիշեր ադրբեջանական զինուժը կիրառել է <<Սև նետ>>, <<ԻՍՏԻԳԼԱԼ>> և <<ՍՎԴ>> տիպի դիպուկահար հրացաններ


Անցած գիշեր ադրբեջանական զինուժը կիրառել է <<Սև նետ>>, <<ԻՍՏԻԳԼԱԼ>> և <<ՍՎԴ>> տիպի դիպուկահար հրացաններ

  • 19-01-2017 12:01:15   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Հունվարի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց: Հարավային, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև <<Սև նետ>>, <<ԻՍՏԻԳԼԱԼ>> և <<ՍՎԴ>> տիպի դիպուկահար հրացաններ՝ ընդհանուր առմամբ արձակելով շուրջ 90 կրակոց:
 
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
 
-- 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play