Վարչապետը ծանոթացել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին


Վարչապետը ծանոթացել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին

  • 19-01-2017 14:49:28   | Լոռու մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Կառավարության ղեկավարը ծանոթացել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ- 6) ավտոճանապարհի վերակառուցման առաջին փուլի՝ 38,5 կմ երկարությամբ հատվածի աշխատանքների ընթացքին, որոնք սկսվել են 2016 թվականի սեպտեմբերից:
 
 Զեկուցվել է, որ աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի և ամբողջությամբ կավարտվեն 2018 թ. մարտին: Ակնկալվում է՝ արդեն ընթացիկ տարվա աշնանն ավարտել ասֆալտապատման աշխատանքերը: Արդեն իսկ հայտարարվել է նաև ավտոճանապարհի երկրորդ՝ 58 կմ երկարությամբ հատվածի շինաշխատանքների իրականացման մրցույթը: Ճանապարհի վերակառուցման արդյունքում կբարձրանա անվտանգության մակարդակն ու թողունակությունը: Ծրագրի շրջանակում վերանորոգվում են նաև կամուրջներ և թունելներ: Ավտոճանապարհի առաջին հատվածի վերակառուցման նպատակով ներդրվել է 15,5 մլրդ դրամ, որը ներգրավվել է Եվրոպական ներդրումային բանկից և Ասիական զարգացման բանկից: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play