Ո՞ր դեպքում միայնակ թոշակառուն կարող է անապահովության նպաստ ստանալ


Ո՞ր դեպքում միայնակ թոշակառուն կարող է անապահովության նպաստ ստանալ

  • 19-01-2017 15:20:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀԱՐՑ. Ես ապրում եմ միայնակ: Տղաս իր ընտանիքով արդեն երկար տարիներ է` բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: Աղջիկս էլ ամուսնացած է եւ ունի իր առանձին ընտանիքը: Ես միանյակ թոշակառու եմ, 82 տարեկան, չունեմ եկամտի ոչ մի աղբյուր՝ բացի իմ թոշակից, որը բավականին սուղ է՝ գոյատեւելու համար: Ուզում եմ հասկանալ՝ ես իրավունք ունե՞մ անապահովության նպաստ ստանալ: Եթե ոչ, ապա խնդրում եմ օրենքով սահմանած կարգով նշել, թե ինչու: Միքայել Հարությունյան (82 տարեկան, թոշակառու)
 
ՊԱՏԱՍԽԱՆ. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում (այսուհետ՝ Համակարգ) քաղաքացու ընտանիքի (մեկ անձից բաղկացած) անապահովության միավորը կազմում է 29.31, որը ցածր է սոցիալական նպաստ նշանակելու համար ՀՀ կառավարության կողմից սահմանված անապահովության սահմանային մեծության միավորից (30.00), որի հետեւանքով նրա ընտանիքը չի կարող ընդգրկվել սոցիալական նպաստի վճարման ցուցակներում:
 
Տեղեկացնում ենք, որ նպաստի իրավունք չունեցող եւ «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքին անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքում նշանակվում է եռամսյակային հրատապ օգնություն՝ հաշվի առնելով տվյալ եռամսյակի համար նախատեսված ֆինանսական միջոցները: Հ. Միքայելյանը կարող է դիմել սոցիալական աջակցության Արտաշատի տարածքային գործակալություն, հաշվառվել Համակարգում (վերջին անգամ հաշվառվել է 2015 թվականին) եւ դիմել եռամսյակային հրատապ օգնության ցուցակներում ընդգրկվելու համար:
 
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play