Հավանության է արժանացել ՀՀ ՔԿՀ-ներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգը


Հավանության է արժանացել ՀՀ ՔԿՀ-ներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգը

  • 19-01-2017 16:37:01   | Հայաստան  |  Իրավունք

Գործադիրը  հավանություն է տվել ՀՀ քրեակատարո¬ղական հիմնարկներում բժշկական ծառայու¬թյունների արդիա¬կանացման հայեցա¬կարգին: Հայեցակարգով առաջարկվող փոփոխությունները կնպաստեն ինչպես ոլորտի ինստիտուցիոնալ համակարգի և համապատասխան օրենսդրական կարգավորումների կատարելագործմանը, այնպես էլ քրեակատարողական հիմնարկների բժշկական միավորների կադրային և նյութատեխնիկական հագեցվածության ապահովմանը, արդյունքում նաև՝  ազատությունից զրկված անձանց առողջապահական իրավունքների իրացման ապահովմանը:  
 
Փոփոխություններ և լրացումներ կատարելով մեկ այլ նախկին որոշման մեջ՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում ՀՀ-ում մատուցվող բժշկական  ծառայությունների որակի բարձրացման վերաբերյալ: Արդյունքում կպարզեցվի մի շարք բժշկական օգնության և սպասարկման տեսակների կազմակերպման ձևի լիցենզավորման գործընթացը, կհստակեցվեն պոլիկլինիկաների, ամբուլատորիաների և հիվանդանոցների ղեկավարներին ներկայացվող մասնագիտական պահանջները: Ակնկալվում է, որ մի շարք  բժշկական ծառայությունների  կազմակերպման ձևի փոփոխությունը հատկապես մարզային համայնքներում նոր աշխատատեղեր հիմնելու հնարավորություններ կստեղծի:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play