«Ամեն ինչ զենքի մասին»՝ Skype-ի միջոցով


«Ամեն ինչ զենքի մասին»՝ Skype-ի միջոցով

  • 20-01-2017 11:46:31   | Հայաստան  |  Իրավունք

Հարգելի հայրենակիցներ, ՀՀ տարածքում շրջանառվող զենքին առնչվող հարցերի վերաբերյալ քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով` ոստիկանությունը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ. այսուհետև ամեն երեքշաբթի և ուրբաթ, ժամը 15-ից 17-ը, կգործի  skype-ի միջոցով ուղիղ կապ, որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին կպատասխանեն ոստիկանության ՀԿԱՎ (հասարակական կարգի ապահովման վարչության) պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Մեհրաբյանը և լիցենզավորման և թույլտվության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ղազարյանը:
 
Ոստիկանության ներկայացուցիչներին կարող եք հարցեր ուղղել ՀՀ քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու կարգի, պահանջվող փաստաթղթերի ցանկի, զենքի ձևակերպման կարգի, զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների, զենքի վաճառքի, նվիրատվության, ժառանգության հարցերի, ինչպես նաև պահնորդական գործունեություն ծավալելու վերաբերյալ:
Առաջին ուղիղ կապը կկայանա հունվարի 24-ին, ժամը 15-17-ը:
Սկայպի հասցեն է Hkav Zenq
Կարող եք հարցեր ուղղել նաև hkav.zenq@police.am  էլեկտրոնային հասցեին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք