ԱՄՆ-ում ավարտվում են երկրի 45-րդ ղեկավարի գալստյան պատրաստությունները


ԱՄՆ-ում ավարտվում են երկրի 45-րդ ղեկավարի գալստյան պատրաստությունները

  • 20-01-2017 12:00:03   | ԱՄՆ  |  Հասարակություն

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հունվարի 20-ին նախատեսված երդմնակալության հետ կապված մի շարք արարողակարգային և պաշտոնական միջոցառումներ են անցկացվել:
 
interfax-ի փոխանցմամբ` Սպիտակ տանը վերջին պատրաստություններն են անցկացվում Միացյալ Նահանգների 45-րդ ղեկավարի գալուստի կապակցությամբ: 
Նշվում է, որ Թրամփը ԱՄՆ-ի մայրաքաղաք ժամանել իր կնոջ և երեխաների հետ երդմնակալության արարողությունից մեկ օր առաջ: Associated Press գործակալության տվյալներով` ընտրված նախագահը և Գերագույն դատարանի գլխավոր դատավոր Ջոն Ռոբերտսը կարճ հանդիպում են ունեցել Բլեր Հաուսում, որտեղ քննարկել են ուրբաթ կայանալիք երդմնակալության մանրամասները: 
Դրանից հետո Թրամփը և ընտրված փոխնախագահ Մայք Փենսը հարգանքի տուրք են մատուցել ԱՄՆ-ի վետերանների հիշատակին` ծաղկեպսակ դնելով Արլինգտոնի ազգային գերեզմանատանը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play