Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործառույթը 2007 թվականից փոխանցվել է լիցենզավորված կազմակերպություններին.ՃՈ


Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործառույթը 2007 թվականից փոխանցվել է լիցենզավորված կազմակերպություններին.ՃՈ

  • 20-01-2017 13:59:24   | Հայաստան  |  Իրավունք

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործառույթը 2007 թվականից փոխանցվել է լիցենզավորված կազմակերպություններին, իսկ համապատասխան վճարների դիմաց տեխնիկական զննության կտրոնի հատկացման գործառույթը 2011 թվականի հունիսի 1-ից իրականացվում է բանկերի կողմից, որոնք կտրոնները ստանում են պետական լիազոր մարմնից:
 
Ճանապարհային ոստիկանությունն ընդամենը համապատասխան տեղեկատվություն է տրամադրում պետական լիազոր, ինչպես նաև պատկան մարմիններին:
 
Ճանապարհային ոստիկանություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play