Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանում <<Տաշիր>> ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանին


Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանում <<Տաշիր>> ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանին

  • 20-01-2017 15:33:25   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին ընդունել է Հայաստանում <<Տաշիր>> ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանին: 
 
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: 
Նախագահը բարձր է գնահատել <<Տաշիր>> ընկերությունների խմբի բարեգործական գործունեությունն Արցախում, նշելով, որ այն մեծապես նպաստում է մեր երկրի շենացմանն ու ժողովրդի կենսապայմանների բարելավմանը եւ հույս հայտնելով, որ հետագայում եւս համագործակցությունը կշարունակվի նույն արդյունավետությամբ:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն