Երևանն ու Ստեփանակերտը շարունակում են մշակութային սերտ համագործակցությունը


Երևանն ու Ստեփանակերտը շարունակում են մշակութային սերտ համագործակցությունը

  • 20-01-2017 17:08:54   | Արցախ (ԼՂՀ)  |  Մշակույթ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում Ստեփանակերտում գտնվող քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն  այցելել է Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոն: Ստեփանակերտի մշակույթի նախարարության ներկայացուցչի և Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետի ուղեկցությամբ Արամ Սուքիասյանը շրջել է թատրոնի շենքում, ապա հետևել փորձերին: Երևանի քաղաքապետարանի անունից թատրոնին փոխանցվել է  համակարգիչ:
 
Երևանի քաղաքապետի տեղակալի  հաջորդ հանդիպումները  կայացել են  Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանում և Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում: Մշակութային այս հաստատություններին ևս տրամադրվել են համակարգիչներ:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի փոխանցմամբ` վերոնշյալ հանդիպումների ժամանակ քննարկվել են hնարավոր համագործակցության ծրագրեր,  ինչպես նաև՝ առաջիկա ծրագրերին  առնչվող խնդիրներ: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ